Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Գերմանական իմպլանտներն արդեն Հայաստանում են

Գերմանական իմպլանտներն արդեն Հայաստանում են

Օրերս գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը «Երեւան» հյուրանոցում ներկայացրեց ատամի իմպլանտների եւ պրոթեզավորման գերմանական լուծումների մուտքը հայկական շուկա:

 

Միջոցառմանը հրավիրված էին իմպլանտոլոգներ, ինչպես նաեւ՝ ատամնաբուժության ոլորտի այլ մասնագետներ: Միջոցառման սկզբում նշվեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում ատամնաբուժությունը գնալով զարգանում է, եւ արդեն կարիք է զգացվում ավելի բարձրորակ արտադրանքի եւ պրոթեզավորման լուծումների, «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը գտնում է, որ ժամանակի ընթացքում ավելի մեծ պահանջարկ կառաջանա դեպի որակյալ եւ պրեմիում դասի իմպլանտների եւ պրոթեզավորման լուծումների հանդեպ, ուստի այսուհետ իր արտադրանքը կներկայացնի նաեւ ՀՀ-ում:

 

Ընկերության ներկայացուցիչը նաեւ նշեց, որ հաշվի առնելով ՀՀ տնտեսական կառուցվածքը, «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը համաձայնել է հայաստանյան ընկերություններին իր արտադրանքը մատակարարել մատչելի գներով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում գերմանական այս ընկերության արտադրանքը եւ համապատասխան ատամնաբուժական լուծումները հնարավոր է ձեռք բերել շատ ավելի մատչելի գներով, քան եվրոպական այլ երկրներում:

 

Ի տարբերություն շուկայում առկա իմպլանտների այլ տեսակների, այս իմպլանտների ամենամեծ առավելություններից մեկն էլ այն է, որ այս ընկերությունն առաջարկում է շատ հարուստ պրոթեզավորման լուծումներ, ինչը հեշտացնում է բժշկի կողմից հնարավոր ռիսկերը: Օրինակ, եթե բժշկի կողմից ոչ ճշգրիտ հաշվարկի արդյունքում իմպլանտի տեղադրման ուղղությունը սխալ է ընտրվել, ապա այդ սխալը այլեւս անուղղելի չէ, քանի որ այս ընկերության առաջարկած աբատմենտի (տիտանե դետալ, որը միացնում է իմպլանտը պրոթեզին) տեղադրումը հնարավոր է կատարել 25 տարբեր անկյունների տակ, որը լիարժեք բավարար է առաջացած խնդիրը շտկելու համար:

 

Իհարկե ոչ բոլոր ատամնաբուժական հաստատությունները կարող են եւ ի վիճակի կլինեն իրենց թույլ տալ օգտվել այս պրեմիում դասի իմպլանտներից, սակայն նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել այս արտադրանքով, հնարավորություն կստանան վերապատրաստվել Գերմանիայում եւ տեղում ծանոթանալ ընկերության հնարավորություններին, այցելել արտադրամասեր, ծանոթանալ արտադրական որակներին, ինչպես նաեւ՝ դիտել եւ մասնակցել ուսուցողական աշխատանքներին, ինչը նրանց լիարժեք հնարավորություն կտա գերմանական փորձը բերել Հայաստան եւ տեղում իրենց ատամնաբուժարաններում առաջարկել բարձր որակի եւ պրեմիում դասի իմպլանտների հիման վրա պրոթեզավորման լուծումներ:

 

«Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը աշխարհում հայտնի ընկերություն է, ներկայացված է ավելի քան հարյուր երկրներում, եւ գնալով լայն տարածում է գտնում իմպլանտոլոգիայի ոլորտում` շնորհիվ իր բարձրորակ արտադրանքի եւ ճկուն օրթոպեդիկ լուծումների: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է տիտանե եւ ցիրկոնե իմպլանտներ, որոնք ունեն մի շարք առավելություններ:

 

Ներկայումս հայկական շուկայում ցիրկոնե բարձր դասի իմպլանտներ առաջարկում է միայն «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը, ինչը առջեւի բացակայող ատամների վերականգնման գերազանց միջոց է, քանի որ արդյունքում էսթետիկական հրաշալի տեսք է ստացվում: Ատամի իմպլանտները հանդիսանում են բացակայող ատամների վերականգնման լավագույն միջոցը:

 

Իմպլանտացիան նույնպես պրոթեզավորում է, սակայն պրոթեզ-իմպլանտը այս դեպքում տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ եւ դառնում նրա մի մասը` իր ֆունկցիաներով եւ արտաքին տեսքով չտարբերվելով բնական ատամից: Իմպլանտը տիտանե կամ ցիրկոնե պտուտակ է, որը տեղադրվում եւ սերտաճում է մարդու ծնոտի ոսկորի հետ: Ատամի իմպլանտների տեղադրման տարբեր ձեւեր գոյություն ունեն, եւ որ ավելի կարեւոր է, գոյություն ունեն ատամի իմպլանտի տարբեր տեսակներ:

 

Իմպլանտների ընտրության հարցում դժվար է ճիշտ որոշում կայացնել եւ չսխալվել` հաշվի առնելով տեխնոլոգիաների արագ զարգացման հնարավորությունները իմպլանտոլոգիայի ոլորտում եւ դրանց հանդեպ պահանջարկի աճը: Ատամի իմպլանտների տեսակները տարբերվում են ինչպես իրենց որակներով, ցուցումներով եւ սահմանափակումներով, այնպես էլ ծավալի եւ վիրահատական միջամտության բարդության առումով: Այսպիսի բազում մեթոդների եւ կոնստրուկցիաների պայմաններում դժվար է որոշում կայացնելը:

 

Հայաստանի ատամնաբուժական ընկերությունների մեծ մասը նաեւ զբաղվում է ատամնաբուժական իմպլանտոլոգիայով: Բազմաթիվ կլինիկաներ կան, որոնք մի շարք մեթոդներ եւ կոնստրուկցիաներ են առաջարկում, իսկ բոլոր գովազդային նյութերը եւ հոլովակները փաստացի նույն բանն են խոստանում: Ո՞ւմ կարող են վստահել քաղաքացիները: Ինչպե՞ս կարող են նրանք կատարել իրենց ընտրությունը: Գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը հավաստիացնում է, որ իր արտադրանքի գերազանց որակն ապացուցվել է աշխարհի շատ երկրներում բազում տարիների հաջողության փորձերով, ինչպես նաեւ այն փաստով, որ տվյալ սիստեմը բժշկի աշխատանքը բավական դյուրին է դարձնում եւ նվազեցնում է կողմնակի ռիսկերը:

 

«Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կողմից առաջարկվող իմպլանտների տեսակներից մեկը մինի-իմպլանտներն են, որոնց դեպքում գրեթե ոչ մի հակացուցում չկա, եւ կարող են օգտագործվել ատամների հիվանդություն ունեցող տարեց մարդկանց մոտ: Այս իմպլանտները հատուկ մշակված մակերես ունեն, որը թույլ է տալիս շատ ավելի շուտ կատարել պրոթեզավորումը (իմպլանտը տեղադրելուց 4-6 շաբաթ հետո): Այս իմպլանտները տեղադրվում են ծնոտի ոսկորի մեջ, ծառայում են որպես ատամի արմատ, որի վրա տեղադրվում է բուն պրոթեզը: Իմպլանտների տեղադրումը կատարվում է միանգամյա միջամտության արդյունքում:

«Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կողմից առաջարկվող իմպլանտների մյուս տեսակը ցիրկոնից պատրաստված իմպլանտներն են, որոնք ունեն շատ ուժեղ ամրություն, բարձր բիո-համատեղելիություն եւ 100% լուսաթափանցիկ են, ինչի շնորհիվ էսթետիկական եւ գեղեցկության տեսանկյունից չունեն իրենց հավասարը` հատկապես առջեւի ատամների պարագայում: Ընկերության կողմից առաջարկվող իմպլանտներն ունեն հատուկ «օստեոկոննեկտ» մակերես, որի շնորհիվ ոսկորի մեջ ինտեգրումը բավական արագ է տեղի ունենում:

 

Իմպլանտների ամրությունը ապահովող մյուս հանգամանքն էլ այն է, որ ոսկորը չի փորվում եւ հանվում իմպլանտը տեղադրելու համար, այլ սեղմվում, պրեսավորվում է: Այս մեթոդի շնորհիվ ոսկորի կորուստը հասցված է մինիմումի, իսկ իմպլանտի առաջնային կայունությունը` մաքսիմումի: Ոսկորի մեջ իմպլանտի տեղադրման եւ ամրացման այս արդյունավետ մեթոդն օգտագործվում է միայն գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կողմից: Իմպլանտի տեղադրման ժամանակ առաջանում են հետքային ուժեր, որոնք բացասական են ազդում իմպլանտի հետագա սերտաճմանը ոսկորի հետ (օստեոինտեգրմանը), սակայն այս ընկերության ինժեներական եւ մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ առաջարկվել եւ կիրառվում է իմպլանտի տեղադրման համար իմպլանտ եւ իմպլանտը տեղադրող գործիքի նոր միացում, որը նման է աստղաձեւ կլոր ծայրերով վեցանկյան (Torx), որի շնորհիվ հակազդող ուժերի առաջացումը հասցված է գրեթե զրոյի: Այսպիսի գործիքի արտադրության իրավունքը պատկանում է միայն «Բրեդենտ Մեդիքլին»:

 

Իմպլանտների մակերեսը հատուկ մշակված է, ինչի շնորհիվ ստեղծված հատուկ կառուցվածքի անհարթությունները, որոնք նման են ոսկորի կառուցվածքին, թույլ են տալիս, որ ոսկորը ներաճի իրենց մեջ եւ ամուր կպչի, որից հետո իմպլանտը դառնում է օրգանիզմի մի մասը: Գիտության ոլորտում վերջին նորամուծությունների կիրառման արդյունքում «Բրեդենտ Մեդիքլի» իմպլանտների տեղադրումը հնարավորինս պարզեցված է, մարդկային ֆակտորը՝ նվազեցված: Ի դեպ, օրերս կայացած միջոցառման ավարտին ցուցադրվեցին նաեւ ավարտված գործեր, որտեղ գերիշխում էին գեղեցիկ ատամների կառուցվածքը եւ սպիտակ ժպիտը:

Հեղինակ. Կարեն ԶԱՔԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել  «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ,  50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...

ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է
ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է  շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...

ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ
ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ

Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել  է...

ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները

Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ